երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին

Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին

Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը: Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնաշենքի մոտ: Նրա գլխավորած երթը ԵՊՀ-ից դեպի պոլիտեխնիկական համալսարան ճանապարհին կանգ առավ նաև Աբովյան փողոցում: Ուսանողները հայտնեցին, որ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասապրոցեսն ամբողջությամբ դադարեցվել է: Սրբազանը դիմելով երթի մասնակից ուսանողներին նշեց, որ ոչ մի բանից չվախենան և ակտիվ մասնակցեն «երկրի փոփոխության ընթացքին»:

«Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի: Այսօր եթե քաղաքացիական, հայրենատիրական ձեր զգացումները չարտահայտեք, առաջիկայում շատ դժվար է լինելու բնորոշել որևէ մեկին, թե ինչ տեսակ ազգի զավակ է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նա դասախոսներին կոչ արեց քաջալերել ուսանողներին և ուղղորդել ճիշտ ճանապարհով:

  • Կիսվել: