երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Պատիվ ունեմ»-ը հանձնաժողով կնախաձեռնի` պատերազմի ընթացքում հանգանակված գումարների հարցով. Մամիջանյան

«Պատիվ ունեմ»-ը հանձնաժողով կնախաձեռնի` պատերազմի ընթացքում հանգանակված գումարների հարցով. Մամիջանյան

«Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը:

Նա նշել է. «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ողջ հայ ժողովրդի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման, ծախսման արդյունավետության և հիմնադրամի գործունեությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ կառավարությունը երբեք չի ասել, թե հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական նատակներով կամ ռազմական կարիքների համար:

  • Կիսվել: