Պատգամավորը հայտնել է աղետի գոտու 7 բնակավայրերի՝ արգելափակումից դուրս գալու մասին (տեսանյութ)
7 բնակավայրերը դուրս եկան արգելափակումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
՛՛Տեղադրվել է հետիոտնային մետաղական կամուրջ, որն ապահովում է մարդկանց տեղաշարժը, բնակավայրերի սնուցումը կարվի ավելի արագ։
Ճանապարհային դեպարտամենտի, շինարարական մասնավոր ընկերությունների, հիմնարկների մասնագետները շատ արագ և արդյունավետ են աշխատել։
Մինչ այս բնակավայրերը սնուցման խնդիր չեն ունեցել, այն ապահովվել է սարամիջյան ճանապարհով՛՛,-նշել է նա։