շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Պատգամավորների՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների պարգեւատրման ֆոնդը կփոխանցվի գանձապետարան. Նազարյան

Պատգամավորների՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների պարգեւատրման ֆոնդը կփոխանցվի գանձապետարան. Նազարյան

Ազգային ժողովի աշխատակազմի շուրջ 700 աշխատակիցների եւ պատգամավորների ապրիլ, մայիս, հունիս ամիսների պարգեւատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Կառավարությունում նույնպես եղել են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության կրճատումներ, այս պահին այլ հրատապ հարցերին լուծում տալու նպատակով։ Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլեւ ամբողջ համակարգի՝ վարից վեր։ Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, շատ արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել նաեւ այլոց՝ պետական համակարգի ներսում եւ այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի ծառայողների աշխատողների աշխատավաևձերի բարձրացման համատեքստում։ Իհարկե, դա ամենաարդար մոտեցումն է, բարձրացնել բոլորի աշխատավարձը համաչափ եւ բոլորը միանգամից, շատ լեգիտիմ հարցադրում է եւ սրան իմ պատասխանը հետեւյալն է։ Այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։ Մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է նաեւ վերջին 2 տարում ավելացել համայքային բյուջեն, եւ ավելացել են մանկապարտեզներիր դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման գումար վաստակելու համար» ։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն օրերս ֆեյսբուքում գրառում էր արել ևնշել էր, որ որ չի պատրաստվում հրաժարվել պարգեւավճար ստանալուց:

Նազարյանը գրել էր. «Դե բնականաբար, հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության X բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան, ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարներով, չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։

  • Կիսվել: