երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատգամավորի որդու «յաշիկը» կողաշրջվել է, «Chevrolet»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ը՝ «Ford»-ին. վիրավորներ կան

Պատգամավորի որդու «յաշիկը» կողաշրջվել է, «Chevrolet»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ը՝ «Ford»-ին. վիրավորներ կան

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Mercedes G» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Chevrolet»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով՝ բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով «յաշիկ»-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: