երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը

Պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը

Արցախյան երրորդ պատերազմում զոհվել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջը:

՛՛Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):
2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։

Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։
5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։

Մեր ցավակցություններն ենք հայտնում Գագիկ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, դասախոսներին ու ընկերներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: