ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմից տուժած ՀՀ համայնքների քաղաքացիներին միանվագ ֆինանսական օգնություն կհատկացվի

Պատերազմից տուժած ՀՀ համայնքների քաղաքացիներին միանվագ ֆինանսական օգնություն կհատկացվի

Կառավարության հաստատմանն է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։

Ըստ նախագծի հիմնավորման,Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով շահառուները կրել են գույքային վնասներ, որի արդյունքում նրանք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով:

Աջակցությունը կտարամդրվի Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ-Բեկ, Ներքին Խնձորեսկ բնակավայրերի և Կապանի Չայ-Զամի տեղամասի բնակիչներին, որոնք կրել են գույքային վնասներ

  • Կիսվել: