Պատերազմի մասնակիցներից պահանջում են քայլել «սգո երթում»՝ հակառակ դեպքում սպառնալով հետապնդում սկսել. հայտարարություն
Լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն իր կազմակերպած «սգո երթի» մասնակիցներին հավաքագրում է ապօրինի եղանակով։ Այս մասին հայտարարություն են տարածել 50-ից ավելի փաստաբաններ:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նորավարտ պատերազմի որոշ մասնակիցներից պահանջում են քայլել Նիկոլ Փաշինյանի հրավիրած «սգո երթում»՝ հակառակ դեպքում սպառնալով քրեական հետապնդում իրականացնել զինվորական հանցագործությունների համար։
Հայտարարում ենք, որ այդպիսի սպառնալիքներ ստացած քաղաքացիները, ապօրինի պահանջը մերժելու և այդպիսի սպառնալիք ստանալու մասին ապացույցներ (օրինակ՝ ձայնագրություն, և այլն) ներկայացնելու դեպքում, կօգտվեն Հայաստանի փաստաբանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնագիտական լիարժեք աջակցությունից»: