երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում է սպասվում Հայաստանում, տրանսպորտը կհարմարեցվի

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում է սպասվում Հայաստանում, տրանսպորտը կհարմարեցվի

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում է սպասվում Հայաստանում։ Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանն ավագանու այսօրվա նիստում ասաց, որ քայլեր պետք է արվեն՝ Երևանում տրանսպորտային միջոցները մատչելի դարձնելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ և վերելակների, և տրանսպորտի առումով այս հարցին փորձում են լուծում տալ։

Նա ասաց՝ 100 միկրոավտոբուսները, որոնք Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել, համապատասխանում են այդ նորմերին։ Այսինքն՝ ցածր հատակ են ունենալու և հատուկ միջոց, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը։

«Ինչպես նաև 200 ավտոբուսների գնման ժամանակ նույնպես սա պարտադիր պայման է դրված։ Մոտ 8,5- 9 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը, համայնքային միջոցներով պետք է դրանք գնվեն»,- ասաց քաղաքապետը։

  • Կիսվել: