հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի

Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Գևորգ Մկրտչյանը, վերջինս իր լիազորությունները կստանձնի 2021 թվականի նոյեմբերի 15-ից:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2021 թվականի նոյեմբերի 1-ից, իր դիմումի հիման վրա, դադարեցրել է Մելանյա Առուստամյանի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները:

ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում Մելանյա Առուստամյանին՝ բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար:

  • Կիսվել: