հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Փաստ». Ոսկե մեդալների հավակնորդների քննություններն այս ուսումնական տարում չեղարկելու որոշումը, հնարավոր է՝ վերանայվի, ընթանում են քննարկումներ

«Փաստ». Ոսկե մեդալների հավակնորդների քննություններն այս ուսումնական տարում չեղարկելու որոշումը, հնարավոր է՝ վերանայվի, ընթանում են քննարկումներ

«Փաստ» թերթը գրում է․ «Առկա իրավիճակով պայմանավորված՝ կրթական համակարգը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով, որոշումներն էլ ընդունվում են հրատապ: «Հայկական կրթական միջավայր» պորտալում արդեն իսկ հրապարակվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 2020-2021 թվականների առկա ուստարվա ընդունելության սկզբունքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ուստարվա ավարտի ու ընդունելության գործընթացի կազմակերպմանը վերաբերող դրույթները:

Մի դեպքում նշված է, որ այս տարի ոսկե մեդալի քննություններ չեն անցկացվելու, և այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների, մեկ այլ դեպքում էլ ասվում է, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվելու, ուշադրություն, առաջինը՝ մեդալակիր դիմորդներին... 

 

Այս հակասության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը: «Մեդալի քննությունների մասով նախարարի տեղակալն արդեն ասել է, որ քննարկվում է քննության անցկացման հնարավորությունը:

Նախարարությունը բավական բողոքներ է ստացել այս մասով և հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի, քննությունների անցկացման մասով ընթանում են քննարկումներ»,-հայտնեցին վարչությունից:

Փաստացի հերթական անգամ գործ ունենք բոլորիս ծանոթ երևույթի հետ, երբ իրար հակասող որոշումներ են ընդունվում, հետո նոր սկսվում է «դզել-փչելու» գործընթացը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: