երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտոնաթող վարչապետը կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից. ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր

Պաշտոնաթող վարչապետը կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից. ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի հերթական նիստի ժամանակ քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախորդ օրվանից առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ քվեարկությունից հետո օրենսդիրները կշարունակեն քննարկել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը, որն ընդհատվել էր եզրափակիչ ելույթների փուլում:

Քվեարկության դրվեց Կառավարության ներկայացրած՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Այն ընդունվեց կողմ՝ 67, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ:

  • Կիսվել: