Փաշինյանը սատանիստների խմբավորում է հայտնաբերել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատանիստների խմբավորում է հայտնաբերել։
Փաշինյանը "սատանիստներին" հայտնաբերել է Jamiroquie խմբի համերգին։ "Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ",- գրել է Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում։
Քիչ անց նա նաև անհայտ կենդանու կմախքի նկար է հրապարակել և գրել․ "Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները՝ ավելի ուշ":