կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը նոր որոշում է ընդունել․ անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ է ստեղծվել

Փաշինյանը նոր որոշում է ընդունել․ անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:

Որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի կազմը: Այն կգլխավորի ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ- փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

  • Կիսվել: