չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանը ներկայացրեց առաջիկա 10 տարվա կարևորագույն 16 մեգանպատակները

Փաշինյանը ներկայացրեց առաջիկա 10 տարվա կարևորագույն 16 մեգանպատակները

«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի շրջանակների միջոցով»,- այս մասին այսօր ներկայացնելով մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր մեր հանրությունը շատ խոցելի է. կարող է մեկը դրսից նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմավարության մեգանպատակներից է մաքուր և կանաչ Հայաստանի ապահովումը։

 «Ապահովել շրջակա միջավայրի համատարած զանգվածային պահպանությունն ու առողջացումը՝ բնական պաշարների սահմանափակ եւ պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ հետագա սերունդների: Սա չի նշանակում, որ ՀՀ-ում հանքարդյունաբերություն չպետք է լինի: Սա նշանակում է, որ ՀՀ-ում լինելու է բարձր ստանդարտի հանքարդյունաբերություն:

Այսօր ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը գրեթե զրոյի է հավասարվել եւ եթե չունենայինք հանքարդյունաբերությունը, շատ խորը կոլապսի մեջ կլինեինք»,- նշեց նա։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա 10 տարվա կարևորագույն 16 մեգանպատակները։

Դրանք են՝

1.Ունենալ կիրթ և կարողունակ քաղաքացի և ժողովուրդ

2.Պաշտպանված Հայաստան

3.Արդյունավետ և հաշվետու կառավարում

4.Ունենալ առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ

5.Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք

6.Իրավական Հայաստան

7.Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում

8.Մաքուր և կանաչ Հայաստան

9.Տարածքային խելամիտ զարգացում

10.Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն

11.Մեծ հայրենադարձություն և ինտեգրում

12.Աշխարհի հետ կապված Հայաստան

13.Վերականգնվող և հանրամատչելի էներգիա

14.Գործարարների համար գրավիչ Հայաստան

15.Գիտելիքահեն Հայաստան

16. Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան

«Այս ամեն ինչի արդյունքում ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստանի գործուն կերպար ստեղծենք, ներգրավենք թիրախային այցելուների, հանրահռչակենք հայկական մշակույթը, գիտական միտքը և քաղաքակրթությունը: Մենք առաջիկայում Հայաստան-2050 կայք կունենանք, և այն կդառնա նաև աշխատանքային հարթակ այս քննարկումների համար»,- շեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: