շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանը խոստացավ հանդիպել ցուցարարների հետ

Փաշինյանը խոստացավ հանդիպել ցուցարարների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ՔՊ գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նախարարների ու պատգամավորների հետ: Նա քիչ առաջ մտավ ՔՊ գրասենյակ, սակայն դրսում հավաքված լրագրողների հարցերին չպատասխանեց:

Նշենք, որ լրագրողներից բացի՝ գրասենյակի շենքի մուտքի մոտ նաև ցուցարարներ էին հավաքված: Նրանք սպասում էն վարչապետին:

Շենք մտնելուց առաջ ցուցարարները հորդորեցին Փաշինյանին՝ լսել իրենց խնդիրը, իսկ վարչապետը խոստացավ, որ մեկ շաբացվա մեջ կհանդիպի նրանց հետ:

 

  • Կիսվել: