կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում

Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին արձակուրդ տրամադրելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 16-23-ը ներառյալ:

2. Կարեն Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը»։ 

  • Կիսվել: