հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանն ու Հակոբյանը՝ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգին

Փաշինյանն ու Հակոբյանը՝ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգին:

Այս մասին վարչապետը գրառում է արել իր ՖԲ էջում՝ տեղադրելով նաև համապատասխան տեսանյութ:

Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Աննայի հետ ներկա ենք ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգին:

Վերդի, զուգերգ՝ «Տրուբադուր» օպերայից: Մեներգիչներ՝ Մագդա Մկրտչյան, Առնոլդ Քոչարյան:

Նվագում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի սիմֆոնիկ նվագխումբը»:

  • Կիսվել: