Փաշինյանն ու Ավինյանն այցելել են «Բիձու գյոլ» կոչվող մարզական գոտի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր այցելել է Հրազդանի կիրճում՝ հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող մարզական գոտի:
«Մարզասեր երևանցիների համար այստեղ ստեղծել ենք հարմարավետ պայմաններ՝ բարեկարգել լողավազանը, կառուցել նոր հանդերձարաններ, վերանորոգել մարզասարքերը։
Կիրճում արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը էապես կխթանեն Երևանի մարզական կյանքի զարգացումը»։


