չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փաշինյանն այցելել է Մխչյանում բացված ՃՈ ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունք

Փաշինյանն այցելել է Մխչյանում բացված ՃՈ ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Մխչյանում բացված ՃՈ ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունք: «Այցելեցի Մխչյան գյուղի տարածքում բացված ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունք, ծանոթացա քաղաքացիներին մատուցվող ծառայություններին»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
 
«Հարակից տարածքում մասնավորի կողմից կառուցվել է ավտոշուկա: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

  • Կիսվել: