հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փաշինյանն առաջարկում է՝ պետական օրհներգը հնչեցնելուց բացի, եկեղեցիներում դրվի նաև ՀՀ պետական դրոշը (տեսանյութ)

Փաշինյանն առաջարկում է՝ պետական օրհներգը հնչեցնելուց բացի, եկեղեցիներում դրվի նաև ՀՀ պետական դրոշը (տեսանյութ)

Ինչի եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով մեկնարկում են քահանաները, ըստ էության, պատարագը ասում է  հետևյալը․ «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղեների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։

Խոսք է գնում վերին պետության մասին և պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապն վերին և ներքին պետությունների միջև։

 

Եվ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որն ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»,-ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: