շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանն անեկդոտ հիշեց և պատմեց իր հասցեին հնչող վիրավորանքների մասին

Փաշինյանն անեկդոտ հիշեց և պատմեց իր հասցեին հնչող վիրավորանքների մասին

Ես մի անկեդոտ հիշեցի՝ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչած վիրավորանքներին:

Նա, մասնավորապես, ասաց. «Իմ հասցեին միշտ են եղել վիրավորանքներ, ընդհուպ՝ ընդդիմադիր ժամանակներից: Եթե դա օրինականության սահմաններում է… Մենք նաև պայքարել ենք մարդկանց խոսքի ազատության համար: Իսկ եթե օրինականության հետ խնդիրներ կան, միջոցներ կձեռնարկվեն: Դա վերաբերում է ոչ միայն իմ հասցեին հնչող վիրավորանքներին»:

  • Կիսվել: