կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը արժեցել է 3 հայորդու կյանք. մենք երեխեքին մեծացնում ենք, որ հանձնենք Նիկոլի՞ն, ու ինքը թաղի նրանց, հետո դիվային տեքստե՞ր գրեն այդ թեմայով. Թևանյան

Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը արժեցել է 3 հայորդու կյանք. մենք երեխեքին մեծացնում ենք, որ հանձնենք Նիկոլի՞ն, ու ինքը թաղի նրանց, հետո դիվային տեքստե՞ր գրեն այդ թեմայով. Թևանյան

Արցախցին խնդրում է, պահանջում, ճչում, որ իրեն որպես զավակի վերաբերվեն, չհանձնեն որբանոց, սպանդանոց: Այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով հարթակին կագնած իր որդու ձեռքում գտնվող լուսանկարին, որն արված է Արցախում վերջերս տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որտեղ փոքրիկ աղջնակ է՝ ձեռքին պաստաճ՝ «Ես քո՛ զավակն են, Հայաստա՛ն» գրությամբ:

«Արցախն ասում է ՝ «ես քո զավակն եմ, Հայաստան»: Բոլորիս համար մեր զավակները պաշտամունքի ու սիրո առարկա են: Հիմա Արցախն ասում է՝ «Մայր Հայաստան, ես քո զավակն եմ, ինչո՞ւ է քո իշխանությունը այլասերում մեր արժեքները: Այլասերում է, որովհետև ասում է՝ եկեք մեր զավակին հանձնենք սպանդանոց, որ խաղաղ ապրենք: Մենք իրավունք չունենք մեր զավակին հանձնելու գնով կեղծ խաղաղության հասնել, հենց հանձնեցինք, կգնանք ինքնաոչնչացման»,- ասաց Թևանյանը:

Նա նշեց՝ հայ ժողովուրդը շատ ծանր և ամոթալի վիճակում է: «Մենք լինել-չլինելու խնդրի առջև ենք: Ամենամեղմ հաշվարկներով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը արժեցել է 3 հայորդու կյանք: Դա ամսեկան անում է 3-4 ավարտական դպրոցի դասարան: Ստացվում է, որ մենք երեխեքին մեծացնում, ուսում ենք տալիս, դարձնում ենք 18 տարեկան, որ հանձնենք Նիկոլի՞ն, ու ինքը տանի նրանց կամ թաղի, կամ թողնի մարտի դաշտում անթաղ, որ հետո իրենք դիվային տեքստեր գրեն էդ թեմայով»,- ասաց նա:

  • Կիսվել: