չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնում է արձակուրդ

Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնում է արձակուրդ

Վարչապետ Փաշինյանը հունիսի 17-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ, և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ»,- ասվում է ոորոշման մեջ։ 

  • Կիսվել: