չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պարզվում է՝ ինչ հանգամանքներում է Ford Transit-ը կայանված վայրից հեռու հայտնաբերվել վթարված վիճակում

Պարզվում է՝ ինչ հանգամանքներում է Ford Transit-ը կայանված վայրից հեռու հայտնաբերվել վթարված վիճակում

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում դեռևս անձը չպարզված քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որով հայտնել են, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում վթար է տեղի ունեցել և ավտոմեքենան այրվում է։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Ford Transit մակնիշի ավտոմեքենան վարելիս է եղել 19-ամյա Արսեն Գևորգյանը, ով ավտոմեքենան կայանել է փողոցում և իջել, գնացել է ավտոլվացման կետ, պարզելու համար՝ երբ է հնարավոր ավտոմեքենան տեղափոխի «մոյկա», որտեղից հետ վերադառնալով, նկատել է, որ ավտոմեքենան իր կողմից կայանված վայրում չէ։

Ապա փնտրել և հայտնաբերել է, որ մեքենան վնասված վիճակում գտնվում է 7-րդ փողոցում։  Ford-ի բախման հետևանքով վնասվել է նաև նշված փողոցի թույլատրելի հատվածում կայանված 64-ամյա Հակոբ Գրիգորյանին պատկանող ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենան։ Տեղի ունեցածը ավտոմեքենայի առևանգո՞ւմ է, թե՞ Ford-ի վարորդի կողմից երթևեկության անվտանգության կանոնների չպահպանելը, պարզվում է։ 

  • Կիսվել: