ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարզվել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհին վրաերթի հետևանքով մահացած երիտասարդի ինքնությունը

Պարզվել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհին վրաերթի հետևանքով մահացած երիտասարդի ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ պարզել են երեկ՝ օգոսոտսի 28-ին,  Զովունի-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: 

 Մահացածը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Սիմոնյանն էր: 
 Նաիրիի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչները,  իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ենթադրյալ՝ վրաերթ կատարող և դեպքի վայրից հեռացած կասկածյալի ինքնությունը, այնուհետև Նաիրիի ոստիկանները տանում են բացատական աշխատանքներ, ինչի արդյունքում Նաիրիի ոստիկանություն է ինքնակամ ներկայանում Արագածոտնի մարզի բնակիչ,  24-ամյա  Սարգիս Գրիգորյանը, ով  այնուհետև ոստիկանության Նաիրիի բաժնից ներկայացվում է Նաիրիի քննչական բաժին: Քննիչի հանձնարարականով Mercedes-Benz Axor 4140 մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 28-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։ Վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա էր, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

  • Կիսվել: