երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Պարզվել է Արարատում Mercedes-ի կողմից վրաերթի ենթարկված հեծանվորդ եղբայրների ինքնությունը. նրանցից մեկի վիճակը ծանր է

Պարզվել է Արարատում Mercedes-ի կողմից վրաերթի ենթարկված հեծանվորդ եղբայրների ինքնությունը. նրանցից մեկի վիճակը ծանր է

Ոստիկանությունները պարզել են մայիսի 22-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արևաբույր գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ցոլակ Եղիազարյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված հեծանվորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 39-ամյա Բարիս Շարբատյանը և 35-ամյա Արծրուն Շարբատյանը։

Կայքի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը  09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի  18-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 2 հեծանվորդի:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն էին ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել  «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

  • Կիսվել: