հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պարզ բառերով՝ կոռուցիայի մասին. Գորգիսյան

Պարզ բառերով՝ կոռուցիայի մասին. Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում «Պարզ բառերով կոռուպցիայի մասին» վերտառությամբ գրառում է արել, որտեղ անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի՝ «ԿամԱԶ»-ներ նվեր ստանալուն և նշել, թե դա կոռուպցիա է:

Նա, մասնավորապես, գրել է.

«Եթե պետական աշխատողին/կառույցին նվիրում ես «Բանբաներկա» / կամազ, որ «գործերդ առաջ գցի», իսկ սովորական մահկանացունեը մինչև մի տարի պիտի գնան գան, սենյակից սենյակ մտնեն ու իրենց հասանելիք պետական ծառայությունը չստանան, ապա էական չէ, այդ «բամբաներկան» տուն են տարել, թե ընդմիջմանը կերել են, դա միևնույն է, ԿՈՌՈՒՊՑԻԱ է»։

  • Կիսվել: