ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան. բժիշկ

Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան. բժիշկ

Դիմակ կրելը, ձեռքերը պարբերաբար ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահպանելը կարող են մեծ դերակատարություն ունենալ համավարակը հաղթահարելու գործում: Այսպես է կարծում  Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը, որն այս մասին ասաց այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում: 

Նա, մասնավորապես, նշեց. «Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան և սատարել մեր գործընկերներին: Պատիվ եմ ունեցել հանդիպելու մի շարք հայ բժիշկների, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն և այժմ ուժասպառ են»:

Բժիշկը հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում. «Անհրաժեշտ է դիմակ կրել, ձեռքերը պարբերաբար ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել: Այդ կանոնները կարող են մեզ փրկել և դուրս բերել այս իրավիճակից»:

Խոսելով բժշկության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության մասին՝ Փափազյանն ասաց, որ սա դեռ սկիզբն է: Նա հավելեց, որ մեծ սիրով է աշխատում հայաստանաբնակ բժիշկների հետ, կիսվում փորձով:

 

  • Կիսվել: