կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փարպիում մոտ 200 պտղատու ծառ է ջերմահարվել

Փարպիում մոտ 200 պտղատու ծառ է ջերմահարվել

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ։

 

  • Կիսվել: