կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փարիզի քաղաքապետը խոստացել է անձամբ զբաղվել Վագիֆ Խաչատրյանի ճակատագրով

Փարիզի քաղաքապետը խոստացել է անձամբ զբաղվել Վագիֆ Խաչատրյանի ճակատագրով

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որը գտնվում էր Գորիսում Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությունը ուղեկցելու նպատակով, հանդիպել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ։

Փարիզի քաղաքապետը խոստացել է անձամբ զբաղվել Խաչատրյանին հայրենիք վերադարձնելու հարցով։
 

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական ուժայինները Հաքարիի անօրինական անցակետում կալանավորել էին 68-ամյա Խաչատրյանին, որը Արցախից մեկնել էր Հայաստան սրտի վիրահատության համար։

  • Կիսվել: