հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պարգևատրել 88-ի աղետից հետո աշխատանքներում ներգրավված Պատրիս Լումումբայի փրկարարական ջոկատին. Գ. Արսենյանի առաջարկը

Պարգևատրել 88-ի աղետից հետո աշխատանքներում ներգրավված Պատրիս Լումումբայի փրկարարական ջոկատին. Գ. Արսենյանի առաջարկը

35 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի և Գյումրիի երկրաշարժի հետևանքները վերացնելու հետևանքով Հայաստանում փրկարարական աշխատանքներ կատարած Պատրիս Լումումբայի անվան համալսարանի ուսանողական փրկարարական ջոկատի մի շարք աչքի ընկած անդամներին պետք է պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։

Առաջարկն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասած, որ ճիշտ կլինի, որ հարցին աշխատանքային մակարդակով ծանոթանա, քանի որ նրբություններ, մանրամասներ կան, որոնք անհրաժեշտ են արձագանքելու համար։

«Աշխատանքային կարգով եկեք քննարկենք, որպեսզի ճիշտ որոշումների հանգենք, բայց խնդրում եմ նաև եկեք չմոռանանք, որ հազարավոր մարդիկ են էդտեղ ներգրավված եղել, որոնց երախտապարտ ենք»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: