ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարետատունը քննարկում է փակ և բաց տարածքներում դիմակներ կրելու հարցը

Պարետատունը քննարկում է փակ և բաց տարածքներում դիմակներ կրելու հարցը

Պարետատունը  քննարկում է փակ և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը: Այսօր կառավարության նիստում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանում կար դիմակների դեֆիցիտ, սակայն այժմ կա դիմակների արտադրություն, որը մեր կարիքները ամբողջությամբ բավարարում է ու դեռ կարող են նույնիկս  արտահանել:

Նշենք, որ  Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  36 016 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 (ավելացել է ևս 1-ով) դեպք:

  • Կիսվել: