շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները

Պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները

Բաղրամյան պողոտա է բերվել Հատուկ տարհանման ծառայության ավտոմեքենա՝ կայանված մեքենաները տարհանելու համար։ Պարեկները պահանջում են, որ մեքենաները կայանեն պարեկային մեքենաներից այն կողմ։ Նրանք պարզաբանում են, որ այդ հատվածում կարող են հավաքվել ցուցարարներ և տեղաշարժի խնդիր կառաջանա։

«Ինչու չե՞ք նախապես հայտարարում, ինչո՞ւ եք գողանում մեքենան»,- հարցրեց  պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանը, ում մեքենան նույնպես ուզում էին տարհանել։ Շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան նույնպես ուզում էին տարհանել։

«Մեքենան չեն գողանում, իջեցնում ենք այն կողմ»,- ասաց պարեկներից մեկը։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակ է պահում Բաղրամյան պողոտան։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալսանյանն այսօր ժամը 15։00-ին բոլորին հրավիրում է Բաղրամյան պողոտա։

  • Կիսվել: