երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պարբերաբար բողոքներ եմ ստանում, որ ջրի անջատումները շատ են. ո՞րն է խնդիրը. Ավինյան

Պարբերաբար բողոքներ եմ ստանում, որ ջրի անջատումները շատ են. ո՞րն է խնդիրը. Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը  խոսեց «Վեոլիա ջրի» հետ կապված խնդիրներից։

Նա պատասխանատուներից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի է եղել.«Ես պարբերաբար բողոքներ եմ ստանում։ Պատճառը ո՞րն է»։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը ասաց, որ վերջին շրջանում վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է, իսկ դրա պատճառը հին ջրագծերն են։

  • Կիսվել: