կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Փարաքարի համայնքապետի սպանության գործով 2-րդ անձն է ձերբակալվել. ինչ է կատարվում Մերձավանում (ուղիղ)

Փարաքարի համայնքապետի սպանության գործով 2-րդ անձն է ձերբակալվել. ինչ է կատարվում Մերձավանում (ուղիղ)

Այսօր վաղ առավոտից ոստիկանության զորքերն եւ սեւբերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Մերձավանում, որտեղ օրեր առաջ սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկեր ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Գիշերը հայտնի դարձավ, որ այս սպանության գործով երկրորդ կասկածյալն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը։ Իրավապահները երկրորդ կասկածյալի անունը գաղտնի են պահում։ 

  • Կիսվել: