ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պապոյանն ու Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարը քննարկել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Պապոյանն ու Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարը քննարկել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող «CII Partnership Summit 2025»-ի պաշտոնական ընդունելության շրջանակում զրուցել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուի հետ։
 
Քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։
 
«Հաղորդակցության ամրապնդումը կարևոր քայլ է մեր տնտեսական համագործակցության և մարդկանց միջև շփումների ընդլայնման ուղղությամբ», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։

  • Կիսվել: