շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փախուստ ժանրի բոլոր կանոններով․ Նիկոլ Փաշինյան

Փախուստ ժանրի բոլոր կանոններով․ Նիկոլ Փաշինյան

Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Այս մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա, մասնավորապես գրել է․ «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)

Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:

Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:

Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը:

Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով։»

  • Կիսվել: