շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պահպանելով կանոնները՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի գալիք ուսումնական տարում. Ժաննա Անդրեասյան

Պահպանելով կանոնները՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի գալիք ուսումնական տարում. Ժաննա Անդրեասյան

Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն, Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով կանոնները և կանխարգելելով վարակի տարածումը՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի նաև գալիք ուսումնական տարում»,- նշել է Անդրեասյանը։

  • Կիսվել: