ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ովքեր տհաճություն են կրում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու արդյունքում, պետք է դիմակ կրեն. Փաշինյան

Ովքեր տհաճություն են կրում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու արդյունքում, պետք է դիմակ կրեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի թվերի էական նվազումն արձանագրվել է հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու արդյունքում ու շնորհիվ: ՛՛Հետևաբար մեր ուղերձը հստակ է՝ հակահամաճարակային կանոնները հստակ են ու պետք է պահպանվեն՛՛,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այդ կանոնների կուլմինացիան դիմակների պարտադիր կրումն է բաց ու փակ տարածքներում: Նա նշեց նաև, որ պետք է պահպանել սոցիալական հեռավորություն ու ախտահանել ձեռքերը:

Փաշինյանը վստահեցրեց, որ  ոստիկանությունը շարունակում է նույն խստությամբ հետևել դիմակների կրման կանոններին:

Վարչապետն ասաց. ՛՛Ովքեր տհաճություն են կրում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու արդյունքում, պետք է դիմակ կրեն: Դիմակը պետք է կրել սահմանված ձևով: Եթե մենք դա չանենք, հաջողությունը ձեռքից բաց ենք թողնելու, իսկ նման ճոխություն թույլ տալու իրավունք չունենք՛՛:

 

  • Կիսվել: