շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ովքեր իրավունք ունեն մուտք գործելու Արցախ

Ովքեր իրավունք ունեն մուտք գործելու Արցախ

Մարտի 26-ից Արցախ կարող են գնալ նրանք, ովքեր ԱՀ-ում ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք, լրագրողները, ինչպես նաև ՊԲ սնուցող, մատակարարող բոլոր գործառույթներ իրականացնող կազմակերպությունները:

Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

«Մարտի 26-ից սկսած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմանը 4 ուղղությամբ փակվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև մտցվել են սահմանափակումներ՝ շարժի հետ կապված։ Այս օրերին Արցախի Հանրապետություն կարող են այցելել այն անձինք, ովքեր այնտեղ ունեն հաշվառում, Արցախ կարող են մուտք գործել բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարները անկախ բեռնվածությունից։ Մարդատար մեքենաները կարող են անցնել Արցախի սահմանը պարտադիր բեռնված լինելու դեպքում։ Արցախ կարող են այցելել նաև Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ ԱՀ կարող են մեկնել նաև Պաշտպանության բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունները»,- նշեց Մհրյանը։

  • Կիսվել: