ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ովքեր են կազմում առարկայական օլիմպիադաների հարցաշարերը․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Ովքեր են կազմում առարկայական օլիմպիադաների հարցաշարերը․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները՝ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարությունը։

« «Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած թյուր մեկնաբանություններին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ օլիմպիադայի հարցաշարը կազմել է նշված առարկայի մասնագիտական հանձնաժողովը։

Նշենք, որ օլիմպիադաների հարցաշարերը կազմվում են առարկայական ծրագրերին և կրթական չափորոշիչներին համապատասխան, և դրանց որակի պատասխանատուն առարկայական հանձնաժողովներն են։

Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է»,-ասվում է ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ։

  • Կիսվել: