Հայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ․ Վահե Հովհաննիսյան
Հայաստանում ընթացող տնտեսական գործընթացները համապատասխանում են Կառավարության կանխատեսումներին։ Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14.8% աճ, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնությունից ժամանումների աճը կազմել է 23.3%, իսկ այլ երկրներից՝ 9.8%:
«Դրամական փոխանցումների զուտ աճը կազմել է 21.7%: Ռուսաստանից կատարված փոխանցումներն ավելացել են 32.6%-ով, իսկ այլ երկրներից՝ 8.6%-ով», — նշել է Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9%-ով, ինչը, նախարարի ընդգծմամբ, պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ոլորտներում արձանագրված աճով։



