ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
   Օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի մասնագետների հետ

Օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի մասնագետների հետ

Մայրաքաղաք այցելած օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի մասնագետների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը Հայաստանի Հանրապետություն՝ տեղեկացնում ենք, որ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին՝ հետևյալ հեռախոսահամարներով.

1.Աշխատանքային օրերին ՝ 010-54-40-58 ժամը՝ 09:00-ից մինչ 18:00-ն:

2.Ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերին ժամը՝ 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 094-26-75-55 (Սերինե Բաղդասարյան), 091-65-40-64 (Մարինե Սեթյան)՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: