չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Օտար երկրներում հայագիտական կենտրոններն առաջնային նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում. ԿԳՄՍ փոխնախարար

Օտար երկրներում հայագիտական կենտրոններն առաջնային նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում. ԿԳՄՍ փոխնախարար

Լեհաստանի Պոզնան քաղաքում գործող Ադամ Միցկևիչի անվան համալսարանում ավարտվել է հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։

Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ և զեկույցներ՝ նվիրված հայագիտության զարգացման ռազմավարական ուղղություններին, միջազգային գործընկերությունների խորացմանը և ակադեմիական ցանցի ձևավորմանը։

Հայագիտական կենտրոնների ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձառությամբ, քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները, կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես փորձի փոխանակման, համագործակցության և համատեղ նախաձեռնությունների զարգացման արդյունավետ հարթակ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում շեշտել է՝ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոններն առաջնային նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում՝ քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և մարտահրավերներին համընթաց։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա համալսարաններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը։ Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է 13 երկրում գործող 15 համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, որոնցում կիրականացվի տարեկան 12 հետազոտական աշխատանք:

Արթուր Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծման կարևորությունը, որը հնարավորություն կտա միավորել տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների ներուժը, զարգացնել ուսանողների և դասավանդողների ակադեմիական շարժունության մեխանիզմները, ներդնել նորարարական կրթական տեխնոլոգիաներ և ձևավորել հայագիտության ոլորտում միասնական կրթագիտական տարածք։

Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կարևորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում վերջերս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով կառույցի դերը Հայաստան-Լեհաստան կրթագիտական և մշակութային համագործակցության խորացման գործում։

ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն իր առցանց զեկույցում ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող հայոց լեզվի թվայնացման քաղաքականությունը՝ ընդգծելով այս գործընթացի նշանակությունը ժամանակակից կրթական միջավայրում և սփյուռքի կրթական համակարգերում հայերենի արդյունավետ դասավանդման տեսանկյունից։ Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման միջազգայնորեն ընդունված չափորոշիչների մշակման, դրանց հիման վրա լեզվական իմացության մակարդակը հավաստող հայերենի ստուգման ու գնահատման համակարգի ստեղծմանը և ներկայացրել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող հետազոտական ծրագրերը և մեխանիզմները՝ ընդգծելով դրանց դերը գիտական ներուժի զարգացման և հայագիտական հետազոտությունների խթանման գործում։ Նա կոչ է արել հայագիտական կենտրոններին՝ ակտիվորեն մասնակցել նախարարության կողմից հայտարարվող հետազոտական մրցույթներին։

Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են հայագիտական կենտրոնների մի խումբ ներկայացուցիչներ։ Նախարարի հրամանով ԿԳՄՍ նախարարության մեդալով է պարգևատրվել է լեհ անվանի հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը։

Համաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախ

  • Կիսվել: