չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
 Ոստիկանությունում խոշոր դրամական միջոցներ են տնտեսվել․ ՊՎԾ

Ոստիկանությունում խոշոր դրամական միջոցներ են տնտեսվել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: Այս մասին  InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

«ՀՀ ոտիկանության կողմից Ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ խնայողությունները կազմել են՝

- 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝  956,272 (ինը հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր յոթանասուն երկու) հազար ՀՀ դրամ,

-2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505,132 (հինգ հարյուր հինգ միլիոն հարյուր երեսուներկու) հազար ՀՀ դրամ:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունում խնայողություններն ունեն ավելանալու միտում»,- ասված է Պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: