հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանությունն ու ԿԳՄՍՆ-ն աշխատում են գանձագողության հարցը լուծելու ուղղությամբ

Ոստիկանությունն ու ԿԳՄՍՆ-ն աշխատում են գանձագողության հարցը լուծելու ուղղությամբ

ՀՀ ԿԳՄՍՆ-ը հնավայրերից, հուշարձաններից գանձագողության խնդիրը լուծելու համար այս պահին ակտիվորեն աշխատում է ոստիկանության հետ՝ առանձին օրենք ստեղծելու կամ Քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու նպատակով:Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին:

Պատգամավորը հարցրել էր Հայաստանում հուշարձաններից և հնավայրերի տարածքներից իրականացվող գանձագողություն դեպքերի մասին:

«Ոստիկանության հետ մենք հիմա աշխատում ենք կամ առանձին օրենք ստեղծելու կամ Քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու համար, որպեսզի լուծենք այս խնդիրը,-ասաց  Հարությունյանը՝ հավելելով, որ խնդիրն իրենց համար ևս հրատապ է:

Նախարարն ասաց նաև, որ քննարկումներն ընթացքի մեջ են, և առաջիկա շաբաթներին արդեն նհանդես կգան նախաձեռնությամբ:

  • Կիսվել: