հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանությանը հատկացված 234 միլիոն 317 հազար դրամը կվերադարձվի Կառավարության պահուստայյին ֆոնդ

Ոստիկանությանը հատկացված 234 միլիոն 317 հազար դրամը կվերադարձվի Կառավարության պահուստայյին ֆոնդ

2020 թվականի փետրվարի 20-ի Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի անցկացման համար ՀՀ ոստիկանությանը հատկացվել էր 234 միլիոն 317 հազար դրամ, որից 224 256.2 հազար դրամը փոստային ծառայությունների՝ հանրաքվեի անցկացման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցելու, իսկ 10 061.3 հազար դրամը՝ ցուցակների տպագրության համար անհրաժեշտ թղթի և տոներային քարթրիջների ձեռքբերման ծախսերի կատարման նպատակով:

Քանի որ Ազգային ժողովը չեղարկեց հանրաքվեն, և այն տեղի չի ունենա, ուստի Կառավարության հունիսի 5-ի որոշմամբ Ոստիկանությանը հատկացված 234 միլիոն 317 հազար դրամը կվերադարձվի Կառավարության պահուստայյին ֆոնդ, որտեղից էլ այն կուղղվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ կորոնավիրուսային վարակման կասկածելի անձանց մեկուսացման ապահովմանը հատկացնելու նպատակով։

  • Կիսվել: