ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոստիկանության զորքերը Տավուշում շարունակում են իրականացնել մարտական ծառայություն

Ոստիկանության զորքերը Տավուշում շարունակում են իրականացնել մարտական ծառայություն

Երբ հայրենիքն իր որդիների կարիքն ունի,՝ ոստիկանը զինվոր է:
Օրերս ոստիկանության զորքերի զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Տավուշի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը:
Դիմելով դիրքապահ ոստիկաններին` զորքերի հրամանատարը ՝ մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն։
Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը։
Հիշեցնենք‚ որ ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թվականից Տավուշի սահմանային դիրքերում իրականացնում էին մարտական հերթապահություն։ 2020 թվականից` համավարակով‚ այնուհետեւ պատերազմով պայմանավորված, ոստիկանները Տավուշի սահմանային հատվածներում դադարերեցրել էին հերթապահությունը։
Բարի ծառայությո´ւն հարազատ դիրքեր վերադարձած սահմանապահ ոստիկաններին։

  • Կիսվել: