երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ընկերություններից արված գողությաններ են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ընկերություններից արված գողությաններ են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Թումանյան քաղաքի 38-ամյա բնակիչը հրակայուն նյութերի գործարանից վերջին ամիսներին պարբերաբար գողություններ է արել։

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ գողություն էր արել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սանահին-Քոբայր միջկայարանային հատվածից։ Տվյալների իսկությունը ստուգելուց հետո Թումանյանի ոստիկանները հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին։

Նա խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է գողոնի մի մասը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

 

  • Կիսվել: